ԿարևորՀասարակություն

Սահմանամերձ Կոռնիձորում մանկական խաղահրապարակ կկառուցվի

Կոռնիձորում մանկական խաղահրապարակ կկառուցվի, հայտնում են Տեղի համայնքապետարանից։

«Սահմանամերձ Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մանկական խաղահրապարակ կկառուցվի։ Նախակրթարանի կից տարածքում երեխաների խաղավայր կառուցելու համար Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել 3 մլն դրամ հատկացրել։

Տեղի համայնքապետարանի կողմից տարածքն ամբողջովին կմաքրվի, կբարեկարգվի, իսկ անհրաժեշտ գույքը ձեռք կբերվի տրամադրված գումարով։

Տեղի համայնքապետարանի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ հրաշալի նախաձեռնության և երեխաներին գեղեցիկ մանկություն պարգևելու համար»։

Կարդացեք նաև

Back to top button