ԿարևորՀասարակություն

Եվս 13 հայ ռազմագերի Ադրբեջանում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Եվս 13 հայ ռազմագերի Ադրբեջանում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Դատարանը նաև վճռել է, որ պատիժը կրեկլուց անմիջապես հետո նրանք կարտաքսվեն երկրից։

Դատախազը խնդրել էր մեղադրական եզրակացությունից հանել 214.2.1, 214.2.3 հոդվածները (ահաբեկչական գործողություն, որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցավոր միության (հանցավոր կազմակերպություն) կողմից ՝ հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ), և 279.2 հոդվածը (հարձակում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց վրա՝ զինված կազմավորումների կամ օրենքով չնախատեսված խմբերի կազմում):

Նա կոչ էր արել նրանց մեղավոր ճանաչել 318.2 (Ադրբեջանի պետական ​​սահմանի ապօրինի հատում մի խումբ անձանց կողմից) և 228.3 (զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահեստավորում, տեղափոխում կազմակերպված խմբի կողմից) հոդվածներով  և նրանցից յուրաքանչյուրին նշանակել պատիժ ՝ ազատազրկման տեսքով, յոթ տարի ժամկետով, իսկ ժամկետը լրանալուն պես արտահանձնել։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բազմիցս նշել է, որ հայ գերիների նկատմամբ դատավարությունները ամբողջովին անհիմն են և արհեստական: Պաշտպանը շեշտել է, որ այդ ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են։

Ըստ Թաթոյանի՝ ակնհայտ է, որ այս «դատավարությունները» արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են, գերիներին ազատ չարձակելու «արդարացում»։

Կարդացեք նաև

Back to top button