ԿարևորՀասարակություն

Ինչու է Շաքիի ջրվեժը «սևացել»

«Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, ջրի գույնի փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով»,- ասված է Շրջակա միջավայրի նախարարությանը տարածած պարզաբանման մեջ: 

«Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Դրա հետ կապված ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում է, որ Շաքիի ջրվեժից սև ջուր է հոսում։

https://www.facebook.com/mnparmenia/posts/2781403718774973

Կարդացեք նաև

Back to top button