ԿարևորՀասարակություն

Ալիևի և Էրդողանի ավտոբուսային զրույցը՝ գերիների հարցով նոր ապացույց ՄԻԵԴ-ում

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ավտոբուսային  խոսակցությունն ունի ապացուցողական նշանակություն և փաստում  է, որ հայ գերիներն Ադրբեջանում պահվում են միտումնավոր՝  «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ,  փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ օկուպացված Շուշիից հրապարակված տեսանյութերից մեկին։

Ավտոբուսով ուղևորության ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները խոսում են հայ ռազմագերիների վերադարձի  և ականապատված տարածքների քարտեզների մասին։ Ալիևը կարևորում է այդ քարտեզների տրամադրումը, իսկ Էրդողանի տիկնոջ հարցին, թե արդյոք հայ ռազմագերիներ կան ադրբեջանական կողմում, վստահ ու հաստատական պատասխան է տալիս։ 

Սա ապացուցում է, որ  հայ ռազմագերիները փաստացի պատանդներ են, որոնք Ադրբեջանում պահվում են քաղաքական պահանջների դիմաց, և բացահայտված պահանջներից մեկը քարտեզներն են՝ ասել է Սիրանուշ Սահակյանը և հավելել է, որ  չի կարծում, թե քարտեզների պահանջը  միակն է ադրբեջանական կողմից։

Կարդացեք նաև

Back to top button