
Մայիսի 17-ից Նախիջեւանի կայազորի զորքերը սկսում են հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացնել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Զորավարժությունների ընթացքում, որոնք կտևեն մինչև մայիսի 20-ը, ռազմական կազմավորումները և ստորաբաժանումները դուրս կբերվեն նպատակակետային տարածքներ՝ ուսումնական և մարտական առաքելություններ իրականացնելու համար», — գրում են լրատվամիջոցները:
Ադրբեջանի զինված ուժերը սկսել են զորավարժություններ, որոնք կտևեն մինչև մայիսի 20-ը, կիրակի հայտնել էր երկրի պաշտպանության նախարարությունը:
«Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվող զորավարժություններին կմասնակցեն մինչև 15 հազար զինծառայողներ, մինչև 300 միավոր տանկեր և այլ զրահամեքենաներ, մինչև 400 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, հրթիռների բազմակի արձակման համակարգեր, ականանետեր և հակա տանկային զենք, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր տարբեր նպատակների համար », — ասված է հաղորդագրության մեջ:




