ԿարևորՀասարակություն

Կանադան չեղարկել է ռազմական արտադրանքը Թուրքիա արտահանելու թույլտվությունները

Կանադան չեղարկել է Թուրքիա ռազմական արտադրանք արտահանելու թույլտվությունը: Խոսքը թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ների վրա կիրառվող դիտարկման եւ թիրախավորման համակարգերի մասին է, որոնք արտադրում է կանադական «L3Harris WESCAM» ընկերությունը:

«Արտադրանքի կիրառումը չի համապատասխանում Կանադայի արտաքին քաղաքականությանը, և ոչ էլ Թուրքիայի կողմից տրված վերջնական օգտագործման երաշխիքներին», — ասվում է Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոյի հայտարարությունում: Նաև նշվում է, որ նախարարն իր մտահոգությունները ներկայացրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:

«Կանադայի արտգործնախարարությունը, խորհրդակցելով ազգային պաշտպանության նախարարության հետ, դրանից հետո իրականացրել է Թուրքիայի համար նախատեսված ռազմական ապրանքի եւ տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունների մանրակրկիտ դիտարկում: Հաշվի առնելով, որ դրա արդյունքում ձեռք է բերվել վստահելի ապացույց առ այն, որ Թուրքիա արտահանված կանադական տեխնոլոգիաները կիրառվել են Լեռնային Ղարաբաղում՝ այսօր ես հայտարարում եմ, որ 2020 թ. կասեցված բոլոր թույլտվությունները չեղարկվում են»,- ասել է Կանադայի ԱԳ նախարարը:

Կարդացեք նաև

Back to top button