ԿարևորՄշակույթ

Համերգ՝ նվիրված Աստոր Պիացոլայի 100-ամյակին

Ապրիլի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի համերգը՝ նվիրված արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի 100-ամյակին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ երեկոյի ընթացքում ելույթ կունենա հայ երաժշտասերների կողմից շատ սիրված ու սպասված իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ում գործունեության վրա մեծ է Աստոր Պիացոլայի ազդեցությունը. Պիետրոդարկին իր ելույթների ժամանակ գրեթե միշտ կատարում է Պիացոլայի գործերը:

Երևանյան համերգը կղեկավարեն դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն և Սերգեյ Սմբատյանը։ Համերգի ընթացքում կհնչեն Պիացոլայի ստեղծագործություններից՝ Tangazo, Tres Tangos, Jorge Adios, Concierto de Nacar, Adios Nonino, Le Grand Tango, Violentango, Ave Maria, Libertango և այլ գործեր։

Երաժշտության մեջ Աստոր Պիացոլայի անունը նույնանում է տանգոյի հետ։ Արգենտինացի մեծանուն երաժիշտը ստեղծել է տանգոյի նոր ճյուղ՝ ավանդական տանգոյին միաձուլելով ջազի և դասական երաժշտության տարրեր։

Կարդացեք նաև

Back to top button