
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով:
ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան՝ որոնումները կշարունակվեն վաղը:
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն:




