
Այս օրերին աշխարհը երգում է Քրիստոսի Սուրբ Ծնունդի ավետիսը։ Արևմտյան քրիստոնեական երկրներում ամենուր հնչում են սուրբծննդյան երգերը, սոցիալական ցանցերում դրանք ունեն հարյուր միլիոնավոր դիտումներ։
Սակայն նույնը չենք կարող ասել հայկական սուրբծննդյան երգերի մասին։ Եղած հնչյունները մնում են եկեղեցու պատերի ներսում։ Աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդը չի գրում և չի երգում Քրիստոսի Ծնունդին նվիրված երգեր։




