ԿարևորՀասարակություն

Գարեգին Երկրորդը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր

Հունվարի 1-ին՝ Սուրբ Պատարագի և Հայրապետական մաղթանքի ավարտին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այս մասին տեղեկանում ենք Տեր Վահրամ քահանա Մելիքյանի Ֆեյսբուքի էջից։ 

Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետը և եպիսկոպոսները աղոթք են բարձրացրել առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար: Նորին Սրբությունը այցելել է նաև ազգի հերոս զավակների շիրիմներին։

https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/3870749966321587

Կարդացեք նաև

Back to top button