
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ամերիկահայ բժիշկների կողմից նվիրաբերած համակարգչային տոմոգրաֆիայի սարքը տեղադրվել է Կապանի ԲԿ-ում։
«Այսօր արդեն սյունեցիները կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել ոչ միայն Գորիսի, այլ նաև Կապանի բժշկական կենտրոնում»,- գրել է Թորոսյանը։
Նա հայտնել է, որ արդեն իրականացվել են առաջին հետազոտությունները։
«Շուտով Կապանում ևս հնարավոր կլինի անցնել համակարգչային տոմոգրաֆիա նաև պետական պատվերի շրջանակներում՝ կառավարության կողմից սահմանված կարգով»,- հայտնել է ՀՀ առողջապահության նախարարն ու շնորհակալություն հայտնել սփյուռքի գործընկերներին նման կարևոր նվիրատվության համար։




