
WhatsApp մեսենջերը 2021 թվականի հունվարի 1-ից կդադարի աշխատել հին սմարթֆոնների վրա, գրում է Mirror-ը:
Ծրագիրը չի գործի, եթե հեռախոսը թամրացված չէ iOS 9 կամ Android 4.0.3-ով: Սա առաջին հերթին վերաբերում է iPhone 4 և ավելի հին հեռախոսներին:
Որպեսզի WhatsApp-ը նորից աշխատի iPhone 4S, iPhone 5, iPhone 5S, iPhone 5C, iPhone 6 և iPhone 6S բջջայիններում, պետք է ծրագրաշարը թարմացնել iOS 9-ի: Խորհուրդ է տրվում պատրաստել նամակագրության պահուստային պատճեն, որ կարևոր տվյալներ չկորցնեք:




