ԿարևորՀասարակություն

Ավելի քան 2.1 մլն եվրոյի խոստում-նվիրատվություն՝ ֆոնեթոնի արդյունքում

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են՝ նոյեմբերի 22-ին հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում-նվիրատվություն:

«Շնորհակալ ենք այն բոլոր նվիրատուներին, որոնք, չնայած առողջապահական և տնտեսական ճգնաժամերին, համախմբվեցին հաջակցություն հայրենիքի և արցախահայության: 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին և քաջալերել հայ համայնքին։ 

Ֆոնեթոնը շարունակվում է. Եվրոպայի մեր հայրենակիցները նվիրատվություններ կարող են կատարել ինչպես կայքէջով՝ https://dons.fondsarmenien.org/phonethon, այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով: Մանրամասների համար զանգահարեք 0 809 54 26 26»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

https://www.facebook.com/fondsarmeniendefrance/videos/116977433433711

Կարդացեք նաև

Back to top button