ԿարևորՔաղաքական

Ղարաբաղի վերջնական կարգավիճակը դեռ որոշված չէ․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը դեռ որոշված չէ, Մոսկվան պահպանում է ստատուս-քվոն։ Այս մասին «Ռոսսիա 24» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք պայմանավորվել եք, որ պահպանում ենք ստատուս-քվոն, իսկ ինչ կլինի առաջիկայում՝ պետք է որոշել: Կարծում եմ, որ եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն՝ վերականգնվեն հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում՝ ժողովուրդների միջև կենցաղային մակարդակում, դրանք նաև կստեղծեն պայմաններ որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը», ասել է Պուտինը:

Նրա խոսքով, Ղարաբաղի կարգավիճակը հարցը լուծելու են ապագա ղեկավարները։

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժել էր Արցախի կարգավիճակի հնարավորությունը։

Կարդացեք նաև

Back to top button