ԿարևորՀասարակություն

Պեսկով. Ղարաբաղում խաղաղապահների գործառույթները դեռ պետք է հստակեցվեն

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործառույթները, ներառյալ նրանց մշակութային և կրոնական օբյեկտների պաշտպանության հարցը, դեռ պետք է պարզվեն, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք խոսում ենք խաղաղապահ զորակազմի մասին: Իհարկե, գործառույթները դեռ պետք է հստակեցվեն, քանի որ այդ գործառույթները նշված չէին երկու նախագահների և ՀՀ վարչապետի համատեղ հայտարարությունում», — ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ խոսք չի եղել տարածաշրջանում խաղաղապահների կողմից մշակութային ու կրոնական վայրերի պահպանության մասին: «Եվ չեմ կարող ասել ՝ դա կլինի՞ իրենց պարտականությունների մեջ», — ասել է նա:

Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը հավելել է, որ ելնելով խաղաղապահ զորակազմի հիմնական գործառույթներից ՝ ռուս զինվորականները «կապահովեն հրադադարի ռեժիմի պահպանում և բոլոր ռազմական գործողությունների դադարեցում»: Նա նշել է, որ խաղաղապահներ կտեղակայվեն նաեւ Լաչինի միջանցքում: «Ըստ այդմ, այս ճանապարհի գործունեությունը կապահովվի: Եվ այլ մանրամասներ դեռ պետք է հստակեցվեն», — ասել է նա:

Կարդացեք նաև

Back to top button