
Անցնող ողջ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիս-արևմտյան սահմանագոտու երկայնքով Արդբեջանական ԶՈւ-ն իրականացրել են լայնածավալ հարձակման փորձեր։ Դրանք բոլորն էլ տապարլվել են։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ինչպես արդեն պաշտոնապես հայտարարել ենք, մեկ վաշտ, մեկ դասակ և այլ ուժերի կազմով նախաձեռնած հարձակումները տապալվել և հետ են մղվել, որոշ ստորաբաժանումներ մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են»,- նշել է Հովհաննիսյանը։
Նա հայտնել է, որ Ադրբեջանական ԶՈւ-ը վաղ առավոտյան՝ ժամը 07․00-ին սկսած, սահմանագոտու այլ հատվածերում՝ հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնական ուղղությունում Մարտունու ուղղությամբ, հարավային հատվածներում տարբեր ուղղություններում հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել։
Ըստ Հովհաննիսյանի՝ սյսօրվա հարձակումները, իրանց սաստկությամբ և ուժգնությամբ, որոշակիորեն տարբերվել են նախորդ օրերի հարձակումներից։
«Բոլոր ուղղություններում թշնամու հարձակումները տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդման միջոցով դիրքային բարելավում ունենալ։ Սակայն Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է մեկ-երկու դիրք վերցնել։ Մարտունիից հարավ՝ Ճարտար ուղղությամբ»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը։
Մարտերը հիմա էլ ընթանում են, ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ բոլոր հարձակումները տապալվել են։
Օրվա ընթացքում, ըստ Հովհաննիսյանի, Ադրբեջանն ակտիվորեն կիրառել է ավիացիա։
«Մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են, տուժել է նաև համայնքը կա մեկ զոհ», -ասել է Հովհաննիսյանն ու հավելել , որ իրավիճակը վերահսկելի է։




