ԿարևորՀասարակություն

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կոչ է անում հրաժարվել ռազական գործողություններից

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողբերգություն է որակել Լեռնային Ղhարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում իր կիրակնօրյա քարոզի ժամանակ:

«Այսօր՝ բոլոր սրբերի տոնին (կաթոլիկները նշում են նոյեմբերի 1-ին — նշում է ՏԱՍՍ-ը), եկեք չմոռանանք, թե ինչ զինված բախում է իրականացվում Լեռնային Ղարաբաղում, որն ընդհատվում է զինադադարի կարճ ժամանակահատվածներով: Տները, ենթակառուցվածքները և երկրպագության օբյեկտներն ավերվում են: Ռազմական գործողությունների ծավալը ազդում է խաղաղ բնակչության վրա, սա ողբերգություն է», — ասել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

Նա հակառակորդ կողմերին կոչ է արել հրաժարվել ռազմական գործողություններից, որոնց պատճառով «անմեղ արյուն է թափվում»:

«Ես կրկին կոչ եմ անում պատասխանատու կողմերին՝ ամեն ինչ անել ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Չպետք է մտածել, որ վեճը հնարավոր է լուծել՝ կիրառելով  բռնության մեթոդներ, այլ միայն բանակցությունների միջոցով և  միջազգային հանրության օժանդակությամբ է հնարավոր լուծել: Համերաշխություն եմ հայտնում բոլոր կարիքավորներին և դիմում բոլոր սրբերին՝ խաղաղությունը տարածաշրջան վերադարձնելու խնդրանքով», — եզրափակել է հովվապետը:

Կարդացեք նաև

Back to top button