ԿարևորՀասարակություն

Սևան համայնքն իր աջակցությունն է ցուցաբերում առաջնագծին

Արցախյան պատերազմի ընթացքում Արցախին, առաջնագծին, ինչպես նաև Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին զգալի աջակցություն է ցուցաբերել նաև Սևանի համայնքապետարանը, համայնքի բնակիչները , առանձին բարերարներ և կազմակերպություններ:

Համայնքի կողմից նվիրաբերվել է «ԳԱԶ 53» մակնիշի բենզատար, «ՎԻԼԻՍ» և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ: Առաջնագիծ է ուղարկվել է 97 արկղ սննդի տարբեր տեսակներ, 89 փաթեթ դեղորայք, 2 տոննա ալյուր, 4 արկղ մեղր, քաղցրավենիք, հագուստ, ձեռնոցներ, գլխարկ, հիգիենայի պարագաներ, դիզվառելիք, ծխախոտ, վրան, թիկնոց, քնապարկ, շինանյութ:

Սևանի համայնքապետարանի կողմից «Հայաստան» Համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները» նախաձեռնություն-դրամահավաքին փոխանցվել է 1 միլիոն դրամ: Այս օրերին համայնքում գործում է խոհանոց-ճաշարան, որտեղից իրականացվում է ամենօրյա տաք ճաշի՝ երկուանգամյա մատակարարում Արցախից տեղափոխված ընտանիքների համար։ Առաջնագիծ ուղարկվող օգնությունը կրում է շարունակական բնույթ։

https://www.facebook.com/gegharkunik.gov/posts/707561196784678

Կարդացեք նաև

Back to top button