
Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա, հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։
Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։
Ինչպես հայտնում է ԱԻՊԾ-ն, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։




