ԿարևորՀասարակություն

Հայ եկեղեցին միշտ եղել է ժողովրդի և իշխանության կողքին. ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը:

«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր ընդունել եմ Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը:

Իմ երախտագիտությունը հայտնելով թեմակալ առաջնորդին պատերազմական ծանր այս ժամանակահատվածում Արցախում գտնվելու և իր աջակցությունը բերելու համար` ընդգծել եմ, որ պատմություն ընթացքում հայ եկեղեցին միշտ եղել է ժողովրդի և իշխանության կողքին, և, հատկապես, օրհասական պահերին միասին են հաղթահարել բոլոր դժվարությունները»,- գրել է նա ֆեյսբուքում:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/642821926622748

Կարդացեք նաև

Back to top button