
Իրանը ողջունում է Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը:
«Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը՝ որպես քայլ դեպի խաղաղություն»,- գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն թվիթերում:
Iran welcomes cessation of hostilities in Nagorno-Karabakh as step toward peace.
— Javad Zarif (@JZarif) October 10, 2020
We urge our neighbors ?? and ?? to engage in substantive dialogue based on respect for international law and territorial integrity.
We appreciate constructive efforts of our Russian neighbors.
Իրանն իր հարևաններին նաև կոչ է արել սկսել բովանդակային երկխոսություն՝ հիմնված միջազգային իրավունքը հարգելու վրա: Զարիֆը նաև նշել է, որ իրենք գնահատում են ռուս հարևանների կառուցողական ջանքերը:




