ԿարևորՀասարակություն

Հակառակորդի 15 տանկ և 6 ՀՄՄ խոցած մեր նորօրյա հերոսները

Ճանաչենք մեր հերոսներին

Հերթական մեր հերոսներից մեկը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Հրանտ Գալստյանն է: Բարձր պետական պարգևը ստանալու է թշնամական 5 տանկ ու 3 ՀՄՄ ոչնչացնելու համար։

Մայոր Կարեն Առաքելյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ հակառակորդի 1 տանկ ու 2 ՀՄՄ խոցելու համար:

Շարքային Նարեկ Հովհաննիսյանը, կրտսեր սերժանտ Գառնիկ Բաղդասարյանն ու շարքային Դավիթ Դավթյանը տանկային հաշվարկի կազմով ոչնչացրել են թշնամական 3 ՀՄՄ ու երեքն էլ ներկայացվել «Արիության համար» մեդալի:

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Մաթևոսյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի է ներկայացվել հակառակորդի 6 տանկ ու 1 ՀՄՄ ոչնչացնելու համար:

Իսկ մայոր Հովհաննես Այվազյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ թշնամական 3 տանկ ոչնչացնելու համար:

Նշված բոլոր զինծառայողները շարքում են և, թերևս մինչև պարգևների ստանալը, ներկայացվեն ավելի բարձր պետական գնահատանքի:

Կարդացեք նաև

Back to top button