ԿարևորՀասարակություն

Մեր հաղթանակն անկասելի է. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը վերադարձել է առաջնագծից: Նա շնորհայակալություն է հայտնել Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար:

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար», — գրել է նա ֆեյսբուքի իր էջում:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/616367382393972

Կարդացեք նաև

Back to top button