
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում հորդորել է Արցախին օգնել ցանկացող մեր հայրենակիցներին համագործակցել ՏԻՄ մարմինների և ԱԻՆ ստորաբաժանումների հետ։
«Հարգելի հայրենակիցներ տարատեսակ օգնությունները որ կազմակերպում եք պարտադիր համադրեք ՏԻՄ մարմինների, ԱԻՆ ստորաբաժանումների և պետական այլ մարմինների հետ։ Չափազանց կարևոր է ձեր սրտաբուխ օգնությունը, բայց այն պետք է լինի նպատակային։ Այս պահին օրինակ սնունդ հավաքելու իմաստ չկա։ Մեր զորքը սննդի խնդիր չունի»,- գրել է Հովհաննիսյանը։




