
Սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» տաճարում տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է:
Արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն:
Մրցանակաբաշխությունը ժամը 22:00-ին կհեռարձակվի Մեր ժամանակների հերոսը ֆեյսբուքյան էջով:
«Արարող, աշխատող Քաղաքացու մեծարման մրցանակաբաշխություն»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։




