
«Ֆիշեր» շախմատի Chess9LX միջազգային առցանց մրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ամերիկացի Ուեսլի Սոյի հետ խաղում ոչ ոքի արդյունք է գրանցել:
Արոնյանը վաստակել է 1,5 միավոր եւ ընթացիկ 6-րդ տեղում է։ Առաջին երկու տուրերում նա ոչ ոքի էր խաղացել ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի եւ Հիկարու Նակամուրայի հետ։
2,5-ական միավորներով առաջատարներն են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը։

Այսօր մրցաշարում կանցկացվի ևս երեք տուր։ Արոնյանը կխաղա իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսի հետ։
Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 13-ին, իսկ մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը «Ֆիշեր» մրցաշարի կրկնակի հաղթող է / 2006 – 2007թթ․ /։




