ԿարևորՀասարակություն

Ավելի քան 181 միլիոն դրամի ներդրում` Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքներում

Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքներում ավարտվել են ոռոգման համակարգերի արդիականացմանը միտված շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Եվրասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ընթացող` « Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում։

Մոնտաժվել է 4282 մետր երկարությամբ խողովակաշար։ Արդյունքում ինքնահոս եղանակով կոռոգվի 220 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 145լ/վրկ ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 0,6 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա` շուրջ 28 միլիոն դրամ արժեքով։ Ներդրումը կազմել է 181 միլիոն 700 հազար դրամ։

Տարածքայի նկառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն» իրականացվում է Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում և Երևանում ՝ ՏԿԵ նախարարության և նախարարության Ջրային_կոմիտեի համակարգմամբ։

Այժմ ընթացքի մեջ է 4-րդ բաղադրիչի իրականացումը, որը ենթադրում է աջակցություն ջրօգտագործող ընկերություններին, ներդրումը կազմում է 5, 82 մլն. ԱՄՆ դոլար։ Բաղադրիչը նախատեսում է ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ հզորացում, նպատակաուղղված ոռոգման վճարների հավաքագրման բարելավում, ծախսերի կրճատում, ՋՕԸ-ների կառավարման մարմինների զարգացում:

https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1550927265080340

Կարդացեք նաև

Back to top button