ԿարևորՀասարակություն

Մոնրեալում բացվել է Կոմիտաս վարդապետի հուշարձանը

Երեկ Մոնրեալում տեղի է ունեցել Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացումը: Հուշարձանի քանդակագործը Մկրտիչ Տարակչյանն է։

Հայ ժողովրդական երգի հայրը՝ Կոմիտասը, ֆիզիկապես վերապրեց 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունը, բայց  հոգեբանական ցավին չդիմացավ։

https://www.facebook.com/ArmenianNationalCommitteeofCanada/posts/3185364354846443

Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար: Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես: Կոստանդնուպոլսի ատելության մթնոլորտը և հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը:

Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները: Կոմիտասին ընկալում են որպես ցեղասպանության զոհ և արվեստում պատկերում որպես ցեղասպանության հիմնական խորհրդանիշներից մեկը[10]:

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։

Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել: Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն: Նրա երգչախումբը շատ եվրոպական երկրներում ներկայացրել է հայկական երաժշտությունը՝ արժանանալով այդ թվում Կլոդ Դեբյուսիի գովասանքին:

Կարդացեք նաև

Back to top button