ԿարևորՀասարակություն

Հորս բնակավայրի 94 տնտեսություն քսանչորսժամյա ջրամատակարարում ունի

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության միջոցներով իրականացրել է Վայոց_ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի Օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման ծրագիրը:

Բնակավայրի ջրամատակարարման համակարգը կառուցվել է վաթսունականներին. տարիների ընթացքում կատարվել են միայն մասնակի նորոգումներ, սակայն խնդիրը չի լուծվել: Օրվա կարգավորիչ ջրամբար առհասարակ չի եղել, որի հետևանքով վերջին տարիներին ջրի կորուստը հասնում էր 80 տոկոսի, իսկ ջրամատակարարումն իրականացվում էր մի քանի ժամով: 

Օրվա կարգավորիչ  ջրամբարի կառուցումն ավարտվել է, համայնքի 94 տնտեսություն` ավելի քան 350 բնակչով արդեն ստանում է  շուրջօրյա ջրամատակարարում:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 14 միլիոն 400 հազար դրամ, որից Եղեգիս խոշորացված համայնքի ներդրումը կազմում է  ընդամենը 1 միլիոն 920 հազար դրամ, մնացած գումարը հատկացվել է պետբյուջեից:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=165812571832249&id=104029591343881

Կարդացեք նաև

Back to top button