
COVID-19-ի թեստավորման առավել հարմար պայմաններ են ստեղծվում զբոսաշրջիկների համար.
Այս մասին համագործակցության հուշագիրը ստորագրել են «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը և «Պրոմ-Տեստ» լաբորատորիաների ցանցի աշխատակազմի ղեկավար Սևադա Գինոյանը:
Ինչպես հայտնում է «Տուրիզմ Արմենիա»-ի ֆեյսբուքյան էջը
- Նմուշառումը կիրականացվի զբոսաշրջիկի ինքնամեկուսացման վայրում,
- Պատասխանը կուղարկվի ավտոմատ՝ զբոսաշրջիկի և զբոսաշրջային գործակալի էլփոստերին,
- Ծառայությունից օգտվողները կունենան զեղչ՝ հետազոտության արժեքի 50%-ի չափով,
- Նմուշառման և մյուս ծառայությունների համար նույնպես կգործեն զեղչեր,
- Արտոնյալ պայմանները կգործեն նաև զբոսաշրջիկներին ուղեկցող ու սպասարկող անձնակազմերի համար։
Այս մասին համագործակցության հուշագիրը ստորագրել են «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը և «Պրոմ-Տեստ» լաբորատորիաների ցանցի աշխատակազմի ղեկավար Սևադա Գինոյանը:
Արտակարգ դրության պայմանների մեղմացման այս փուլում ՀՀ ԱԴ պարետի որոշմամբ, Հայաստան ժամանողները պետք է 14-օրյա ինքնամեկուսացում անցնեն, որի ժամկետը կարող է կրճատվել թեստավորման և դրա բացասական պատասխանի արդյունքում։




