
Արցախի Հանրապետության չգազաֆիկացված 155 համայնքներում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հարգելի՛ հայրենակիցներ, սեպտեմբերի 1-ից մեր հանրապետության 155 չգազաֆիկացված համայնքներում, որոնք ունեն ավելի քան 30 հազար բնակիչ, էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ: Մենք հետևողական ենք մեր երազած հայրենիքը կառուցելու գործում»- գրել է նախագահը:




