ԿարևորՀասարակություն

Երևանում լեդ-լուսավորության էներգախնայող համակարգ է անցկացվում

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ մայրաքաղաքում լեդ-լուսավորության էներգախնայող համակարգ է անցկացվում: Նա նաև լուսանկարներ է հրապարակել.

«Սա Թումանյան փողոցն է, Դավթաշենում, Աջափնյակում և Նուբարաշենում հիմնականում ավարտվել է ծրագիրը։ Սա և՛ էներգիա է խնայում, և՛ համայնքի գումարները։ Բայց այն, ինչ ուշադրություն է գրավում՝ տարածքի կահավորման կոկիկությունն է՝ առանձնացված գոտիներով և ծանուցող թերթիկներով։ Սա կարող է արտաքին աշխատանքի կազմակերպման օրինակելի ձև լինել։

Ծրագիրն իրագործվում է ԵՄ եւ E5P-ի հետ համագործակցությամբ։ ԹԱՐՄԱՑՈՒՄ. Ծրագրի շրջանակում բոլոր մալուխները անցկացվում են գետնի տակ։ Նկարներում երևացող փորվածքները հենց դրա համար են»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219483830832160&id=1405208089

Կարդացեք նաև

Back to top button