«ՍԴ նոր մոդելի կյանքի կոչվելն անհրաժեշտություն էր, որն ավելի վաղ պիտի արվեր» ,- «Ռադիոլուրի հյուրասրահ» -ում ասել է փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով Սահմադրության մեջ խորհրդարանի կատարած փոփոխությանը։
Նա ավելի արմատական լուծումների կողմնակից է և կարծում է, որ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը արմատական քայլեր է պահանջում։
«Հեղափոխությունը քաղաքական մեծամասնությանը ավելի արագ ու էֆեկտիվ որոշումներ է պարտադրում »,-ասել է Եգորյանը։
Նրա դիտարկմամբ՝ օրինագիծը լուրջ բարդությունների է բախվելու իրականացման փուլում և հանդիպելու է ՍԴ գործող կազմի դիմադրությանը։
Խորհրդարանում ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված նախագծի քննարկմանը զուգահեռ ՍԴ-ն աշխատակարգային նիստում որոշել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննությունը վերսկսել հուլիսի 7-ին: Դիմումը վերաբերում է 300.1 հոդվածի սահմանադրականությանը, որն առնչվում էՔոչարյանի անձեռնմխելիությանը:
Փաստաբան Եգորյանը անդրադարձել է նաև հարցին, թե արդյոք ՍԴ-ն կհասցնի վերափոխված կազմով քննել դիմումը։