
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է կայացրել․
Ըստ այդմ՝
Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:
Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:
Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:
«Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»,- գրել է Փաշինյանը:
Արտակ Դավթյանը սկանդալի կիզակետում է հայտնվել որդու հարսանյաց հանդեսի պատճառով։
Էդուարդ Մարտիրոսյանը 2019 թվականի սեպտեմբերի 19-ից կատարում էր Ազգային անվտանգության տնօրենի պարտականությունները, այնուհետև 2020թ. մարտի 19-ին նշանակվել էր ԱԱԾ տնօրեն։
Արտակ Դավթյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսի 24-ից։Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Արտակ Դավթյանի պաշտոնից ազատումը կարող է կապված լինել հունիսի 7-ին տեղի ունեցած նրա որդու հարսանիքի հետ։




