Հայաստանի բանկերը վերանայել են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վարկերի պայմանները, վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Մարտի 20-ից մինչեւ օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց եւ 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ: Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով: Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ»: