ԿարևորՀասարակություն

Դաս՝ համակարգչի առջև

Որոշ դպրոցներ արդեն օգտվում են համացանցի  հնարավորություններից և հեռավար ուսուցում են իրականացնում: Լուսանկարները, որոնք ներկայացված են Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ֆեյսբուքյան էջում , դրա ապացույցն են:

https://www.facebook.com/alexandr.spendiaryan/posts/1617393841733348
https://www.facebook.com/alexandr.spendiaryan/posts/1617259145080151

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am:

Անցած երկու օրերին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կատարվել էր նախապատրաստական աշխատանք, և արդեն իսկ գործարկվել է հեռավար կրթության համալիր էջը, որտեղ նախատեսվում է համակարգված ներկայացնել հանրապետության բոլոր դպրոցների ցանկը` ըստ առարկայական ուսուցիչների և աշակերտների:

Կրթական տեխնոլգիաների ազգային կենտրոնի ստեղծած միասնական հարթակում կներկայացվեն նաև բոլոր այն կազմակերպությունների հեռավար կրթության հարթակները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ` տրամադրելով իրենց ռեսուրսներն ու հմտությունները:

Կարդացեք նաև

Back to top button