
Փոխվարչապետ, Արտակարգ դրության պարետատան ղեկավար Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ հերթական ցուցումով հանձնարարել է բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։
Ըստ Ավինյանի հանձնարարության՝ անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ:
Կապահովի նաև հանրային տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանումը և երթուղի դուրս եկող վարորդների ամենօրյա զննությունը՝ վարակի ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով:




