ԿարևորՏնտեսական

Գյուղատնտեսների մտահոգությունը ոռոգման ջրի խնդիրն է

Գյուղատնտեսները 1 հեկտար կարտոֆիլ մշակելու համար 2-3 մլն դրամի ներդրում են  անում, գումարն էլ վարկով ենք վերցնում։ Տարին սակավաձյուն էր, որպեսզի գյուղատնտեսական տարին անցնցում մեկնարկի  Շիարկի մարզի 2 տասնյակից ավելի գյուղատնտես իրենց մտահոգությունը հայտնելու և լուծման ուղիներ առաջարկելու համար հավաքվել էին Շիրակի մարզպետարանում։ 

Այսօր առավոտյան Շիրակի մարզի գյուղատնտեսները հավաքվել էին մարզպետարանում, մտահոգությունը գյուղատնտեսական տարեսկզբին ոռոգման ջրի խնդիրը կասեցնելն էր։

Սակավաձյուն տարի էր, արտեզյան ջրերի առատությունից հույսերը կտրել են, ջրամբարները լցնելու ուղիներ են փնտրել, գտել և ուզում են  ուզում են մարզպետին առաջարկել։

Նախքան մարզպետի հետ հանդիպելը իրենց  մտահոգությունը պատմեցին լրագրողներին։

«Ոռոգման ջրի խնդիր կա, արտեզյան ավազանը ահավոր կործանված վիճակում է, մի թե տեղյակ չեն մեր բնապահպանները։  640 մլն խորանարդ մետր ջուր ունեինք արտեզյան ավազանում, այսօր խնդիրներ կան Արարատյան դաշտավայրում։ Իր բացասական ազդեցությունն է ունենալու նաև մեր մարզի վրա։  Ախուրյանի ջրամբարն արդեն կիսով չափ լիքն է, իսկ Արփիի ջրամբարը դատարկ է։ Փորձում ենք Ախուրյան գետից վերցնենք ջուր, կուտակենք Կառնուտի ջրամբարում, որպեսզի Ախուրյան, Ազատան, Բենյամին և մյուս համայնքները ոռոգման ջրի խնդիր չունենան։ Այս պահին արդեն ֆերմերները ներդրում են կատարել, գումարներ են փոխանցել եվրոպական երկրներ, տնկանյութ ներկրելու համար, բայց արդեն կրախի առաջ ենք կանգնել, մտածելով, որ եթե ոռոգման ջուր չեղավ ինչ նպատակ ունի էսքան ծախսեր անելը»,–ասում է   Գևորգ Աբրահամյանը։ 

1 հեկտար կարտոֆիլ մշակելու համար 2-3 մլն դրամի ներդրում ենք անում, գումարն էլ վարկով ենք վերցնում, որ մեր հողերը խոպան չմնան, ասում են եթե հիմա չկանխենք սպասվող վտանգը, վաղը ուշ կլինի։

«Արփի լճում կա 40 մլն խորանարդ լիտր, վերանորոգման կապակցությամբ շլյուզները բարձրացրել են և ջուրը գնաց Ախուրյան լիճ, իսկ Ախուրյան լճից գիտեք, մենք օգտվում ենք հարևան պետությոն հետ 50-50։ իսկ եթե այդ ջուրը բաց թողնեին Կառնուտ և այնտեղ մենք ունենաինք գոնե մի 18 մլն։ Այս է խնդիրը, որ այսօր մենք կարողանանք շատ կազմակերպված ձևով կանալները մաքրենք, որ կարողանանք ջուրը, որ հոսում թ դեպի Ախուրյան գետ, ուղարկենք դեպի Կառնուտ»,– նշում է Եղոյանը։

Շիրակի մարզի 7 ջրամբարներից ամենատարողունակի՝ Ափի լճի տարողությունը 105 մլն խորանարդ մետր է, այն նաև փոքր ջրամբարների ջրի մատակարարն է, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նախատեսածի կեսից էլ քիչ է ջուր ամբարում։ Արփի լճի ամբարկտակն ու  Շիրակի հիմնական ջրատարը կառուցվել են է 1927-28 թթ ին, Շիրակցիները կատակով ասում են բոլշեվիկ կանալ է, Սալինն է կառուցել։ Չնայած համաշխարհային բանկի միջոցներով վերանորոգվել է, սակայն դարձյալ տեխնիկական խնդիրներ ունի։

Մի նդիր էլ սեզոնին ջրի բաշխումն է, գյուղատնտեսներն ասում են, որ տարի է եղել, երբ Լենգեսի հեկին ջուր մատակարարելու համար իրեն են զրկել ոռոգման ջրից։

Մարզպետի հետ փակ խորհրդակցությունից գյուղատնտեսները դժգոհ չէին։

«Պարոն մարզպետը ինքը ասաց, որ ինչ համար ավելի կարևոր է 1 կգ բերքը քան 1 կվ էներգիան»,– հավելում է Գուրգեն Եղոյանը։

Շիրակի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյան․« Միակ մտավախությունը Արփի լճի ջրային ծավալն է, եթե ներկա պահին կատարվող ջրթողը մնա նույն մակարդակին, պատվարը խնդիր չունենա, ոռոգման խնդիրն անցնելու է առանց խոչընդոտների»։ 

Շիրակի մարզի ջրամբարները տեխնիկական հետազոտության կարիք ունեն։

Կարդացեք նաև

Back to top button