
Այսօր պաշտոնապես մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Այն տեւելու է մինչև ապրիլի 3-ը։ Սակայն այսօրվա դրությամբ ձեւավորված է եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես կողմ գրանցված է միայն «այո»-ն՝ ի դեմս «Իմ քայլ»-ի:
Ազգային ժողովի պատգամավորների կողմից «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է այսօր: Սակայն ընդդիմադիր խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստան»–ը եւ ԲՀԿ–ն որեւէ շտաբ չեն ձեւավորելու եւ ձեռնպահ են մնալու քարոզարշավին մասնակցելուց:
Սահմանադրական հանրաքվեի «Այո»–ի շտաբն ունի իշխանական դեմք։ ԿԸՀ–ում գրանցված շտաբում ընդգրկվել է 44 գործիչ։ 88 պատգամավորից բաղկացած «Իմ քայլը» խմբակցության ուղիղ կեսը։ ԿԸՀ-ում որեպես լիազոր ներկայացուցիչ է պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Եթե ուսումնասիրենք ԿԸՀ ներկայացված պատգամավորների ցանկը, ապա որպես քարոզչական կողմ՝ ցանկում չկան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, փոխնախագահներ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի անունները:
«Այո»–ի կողմնակիցները, սակայն, այսօր՝ քարոզարշավի առաջին օրը ոչ մի քարոզչություն չարեցին։ Օրվա վերջում հավաքվեցին «Քաղաքացիական պայմանագիր» գրասենյակում՝ քարոզչության ծրագիրն ու վաղվա անելիքները հստակեցնելու համար: Այս քննարկումներին մասնակցելու համար ժամը 17–ի սահմաններում կուսակցության գրասենյակ եկավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողներին չհստակեցրեց՝ արդյո՞ք անձամբ մասնակցելու է «Այո»–ի քարոզարշավին։
«Ոչ»–ի շտաբն ավելի շատ ունենալու է իրավաբանական «դեմք»։ ԱԺ–ի քաղաքական ուժերն արդեն հայտարարել են, որ որեւէ շտաբ չեն ձեւավորելու եւ ձեռնպահ են մնալու քարոզարշավին մասնակցելուց: ԲՀԿ–ից Գևորգ Պետրոսյան։
«Ոչ–ի շտաբ չձեւավորելը դա չի նշանակում, որ մենք այո ենք»։
Այս դեպքում «Ոչ»–ի աշխատանքները կտանեն իրավաբանները և իրավապաշտպանները։
Արտախորհրդարանական ուժերը աստիճանաբար սկսել են իրենց դիրքորոշումները փոխանցել տարբեր հայտարարությունների տեսքով։
Այն դեպքում, երբ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ ապրիլի 5-ի ահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը բերելու են մեր երկրի համար հատվածական և ոչ լեգիտիմ արդյունքի, ՀԺԿ–ն անհրաժեշտ է համարում նոր Սահմանադրության ընդունումը։
Ինչ վերաբերում է ԿԸՀ աշխատանքներին, ապա թեև այնտեղ նշում են, որ խիստ ու սեղմ ժամկետներ ունեն պատրաստվելու, բայց միաժամանակ հանգիստ են՝ ամեն ինչը պատրաստ կլինի ժամանակին։ Մեկ տարի առաջ Հանրապետության տարածքով մեկ կրկին ընտրություններ էին։
Իսկ այս դեպքում ծավալուն քարոզչություն և քվեաթերթիկներ չեն կարող լինել։ Այն պարզ քվեարկություն է ենթարդրում։
Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը տևելու է մինչեւ ապրիլի 3–ը։




