ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը՝ Սիրիայի խորհրդարանում

Սիրիայի խորհրդարանը այսօր կքննարկի և քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Այս մասին հայտնել է Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը: Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը գրում է, օրակարգը կներառնի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել է, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին:

ՀՀ–ում Սուրիայի դեսպան Մուհամմեդ Հաջ Իբրահիմը կարեւոր համարելով ճանաչումը, նշել է, որ Հայոց Ցեղասպանությունն իրականացնողների ժառանգորդներն այսօր նույն ոճիրն են գործում Սիրիայի ժողովրդի հանդեպ՝ ահաբեկիչների միջոցով։ Նա հայտնել է, որ ճանաչումը կարեւոր է, որովհետեւ արաբական երկիրներում մինչ այսօր միայն Լիբանանն է ճանչել Հայոց Ցեղասպանութունը։

Կարդացեք նաև

Back to top button