
Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև ՀՀ խաղային ոլորտի թվայնացման, այն է` ՀՀ համապատասխան ստանդարտների ներդրման և ոլորտի էլեկտրոնային կառավարման համակարգի (մոնիտորինգային կենտրոն) ստեղծման հետ կապված խնդիրները:
ՊԵԿ նախագահը խոսել է խաղային ոլորտի համար նախատեսված նոր, միջազգային չափանիշներին համապատասխան ստանդարտների, դրանց կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի մշակմանն ուղղված Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնության մասին, ինչն աննախադեպ է ոլորտի համար վերջին 30 տարիների ընթացքում:
Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստում հավանություն է տրվել խաղային ոլորտի թվայնացման ՀՀ ՊԵԿ հայեցակարգին:
Այն կնպաստի ոլորտի թափանցիկութան և ցածր ռիսկայնության, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, հասարակության կողմից խաղային ոլորտի ընկալման փոխակերպմանը:




