
Արշակունյաց պողոտայում աղբամաններ են այրվում։ Ֆեյսբուքի իր էջում Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նման գրառում էր արել․
«Արշակունյաց պողոտա, հիմա։ Դիտավորություն չենք ուզում տեսնել, բայց կարծում ենք, իրավապահները պետք է պարզեն էսքան հաճախակի դեպքերի հանգամանքները, որպեսզի կարողանանք կանխել հետագա նման դեպքերը»,– նշել է Կարապետյանը։




