ԿարևորՀասարակություն

ՀՀ վարչապետը՝ ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ վարող քաղաքական լիդերների տասնյակում

«Twiplomacy» միջազգային կայքը, որը հետազոտում է սոցիալական կայքերի օգտագործումը գրեթե բոլոր պետությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների կողմից, ի թիվս այլ երկրների ղեկավարների, անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությանը Ֆեյսբուքում։

Ըստ ուսումնասիրության՝ վարչապետի գրեթե բոլոր հանդիպումները հեռարձակվում են Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում, պարբերաբար էջում հայտնվում են սելֆիներ՝ արված այս կամ այն քաղաքական առաջնորդի հետ կամ որեւէ իրադարձության վայրից, բացի այդ՝ հաճախակի տարվող «զրույցները քաղաքացիների հետ»՝ տարատեսակ հարցերի շուրջ:

«Աշխարհի առաջնորդները Ֆեյսբուքում» վերնագրով հոդվածում նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվ ֆեյսբուքյան էջն ունեցող քաղաքական լիդերների տասնյակում է՝ աշխարհի մասշտաբով։

Ֆեյսբուքում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակը գլխավորում է Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն, նրան հաջորդում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, այնուհետ՝ Հնդկաստանի առաջնորդ Նարենդրա Մուդին, Պակիստանի վարչապետ Իմրան Խանը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ԱՄՆ Սպիտակ տան ֆեյսբուքի էջը, Կամբոջայի ղեկավար Սամդեհ Հուն Սենը, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարքեզը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել է «Հայկական ժամանակի» «ՀՀ վարչապետը՝ ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ վարող քաղաքական լիդերների տասնյակում» վերտառությամբ հոդվածով եւ նման գրառում արել․

«Հաշվի առեք, որ «մրցակից» երկրների բնակչությունը առնվազն մի քանի անգամ ավել է եւ մենք կարողանում ենք ապահովել աշխարհի Top-10-ի մեջ մտնող ակտիվություն եւ ներգրավվածություն»։

Կարդացեք նաև

Back to top button