
Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում դարձյալ դժգոհության ալիք է բարձրացել: Երեք տասնյակ մեքենավար և մեքենավարի օգնական դժգոհում են, որ Ռուսաստանի դաշնությունից 10 մեքենավարներ են բերել փորձի փոխանակման համար, իրենց չվճարվող արձակուրդ են ուղարկում:
Մեքենավարները նամակներ են պատրաստել հայաստանի ուժային կառույցներին՝ ոստիկանությանը, ազգային անվտանգությանը:

Ասում են ճանապարհներին ու տեխնիկային անծանոթ մեքենավարներն արդեն հասցրել են տեխնիկան շարքից դուրս բերել:




