ԿարևորՀասարակություն

Նյութական օժանդակություն Անթիլիասից՝ թուրքական հարձակման ենթարկված շրջանների հայությանը

Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունից տեղեկացրել են, որ կաթողիկոս Արամ Ա-ն որոշակի գումար է տրամադրել Բերիո թեմում գործող  Ջեզիրեի հայոց առաջնորդական փոխանորդ Տ. Լևոն Աբղ. Եղիայանին և Ղամիշլիի թաղականությանը, որպեսզի Թել Աբյադ, Ռաս Ուլ-Էյն, Դերիք և Հասիչե գյուղերում գտնվող կան այդ վայրերից հեռացած և նյութական կարիք ունեցող հայ ընտանիքներին աջակցություն տրամադրվի:

«Արեւելք»-ը տեղեկացնում է, որ Ղամիշլիի հայ բնակչությունն այս պահին համեմատաբար հեռու է ռմբակոծման շրջանից, իսկ թուրքական հարձակման ենթարկված գյուղերում հայության առումով այսպիսի պատկեր է՝ Թել Աբյադում այս պահին կա 15, Ռաս Ուլ-Էյնում՝ 2, Դերիքում՝ 60, Հասիչեում ՝ 70 հայ ընտանիք:

Տեղեկությունն Անթիլիասին փոխանցել է Ջեզիրեի հայոց առաջնորդական փոխանորդը:

Կարդացեք նաև

Back to top button