
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ քննարկել ենք երկկողմ և բազմակողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ գրել է Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:
Վարչապետն աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում է։ Նա այսօր կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։




