
Նոբելյան շաբաթվա շրջանակներում արդեն սկսվել է աշխարհահռչակ մրցանակաբաշժության հաղթողների անունների հրապարակումը։ Առաջինը հայտնի է դարձել բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում մրցանակը ստացած գիտնականների թիմը․
- ամերիկացի օնկոլոգ Ուիլյամ Կելին,
- բրիտանացի գիտնական Պիտեր Ռետկլիֆ,
- ամերիկացի բժիշկ-գիտնական Գրեգ Սեմենզա։
Նրանք այս մրցանակը ստացել են այն հետազոտության համար, որի հիման վրա պարզել են, թե ինչպես են բջիջները արձագանքում և հարմարվում թթվածնի հասանելիությանը։
Բացի հեղինակավոր մրցանակից, նրանք կստանան նաև մոտ 9 միլիոն կրոն՝ որպես նյութական մրցանակ, ինչը համարժեք է 900 հազար դոլարին։




