ԱԺ այսօրվա նիստում ստեղծվել է նոր՝ Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:
Նախագծով հանձնաժողովի անդամների թիվ էր սահմանվել 18-ը, սակայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի առաջարկությամբ անդամների թիվը 18-ի փոխարեն սահմանվել է 11:
ԱԺ կանոնակարգի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի գործունեության առավելագույն ժամկետը 6 ամիս է: Այդ ժամկետը լրանալուց հետո անհրաժեշտության դեպքում ժամկետը երկարացնելու խնդրանքով կդիմեն ԱԺ-ին:




