
Կյանքից հեռացել է թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարսիկ Գրիգորյանը: Նա երկար տարիներ աշխատել է Հեռուստառադիոպետկոմիտեի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում, եղել է հեռուստաթատրոնի սյուների մեկը։
Վարսիկ Գրիգորյանը Շեքսպիրագիտության միջազգային կոմիտեի անդամ է, պարգեւատրվել է մշակույթի նախարարության ոսկե մեդալով, բազմաթիվ պատվոգրերի:
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 3-ին, Մամիկոնյանց 30 հասցեում /սգո սրահում/ ժամը 18-20-ը: Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, նույն տեղից, ժամը 14:00-ին:
Հանրային ռադիոյի անձնակազմը ցավակցում է Վարսիկ Գրիգորյանի հարազատներին եւ մտերիմներին:




