
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը զրույցում հաստատել է տեղեկությունը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան հետազոտման նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընթացիկ բուժզննում է անցել Իզմիրլյան բժշկական կենտրոնում` ավելի վաղ հայտնել էր երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Ռոբերտ Քոչարյանն անցել է ընթացիկ բուժզննում», — նշել էր նա:




